օրգանական արևայրուք
Մասնագիտացված օրգանական
արևայրուքի կենտրոն:
AM 10:00 - PM 22:00
+(374) 77 744 704
Շնորհակալ ենք մեզ միանալու համար
Մենք առաջարկում ենք օրգանական արևայրուք: Միակ և առաջին օրգանական արևայրուքի մասնագիտացված կենտրոնը Հայաստանում:
Սան Քիսս ստուդիոն գործում է արդեն 5+ տարի:
• Ունենք մեծ աշխատանքային փորձ,
• Վերապատրաստված և սերտիֆիկացված մասնագետներ,
• Հավատարիմ և երջանիկ հաճախորդների մեծ բանակ:
Արևայրուքի այս տեսակը լիովին անվտանգ է, գործընթացն՝ անցավ և որակյալ: Այն իրականացվում է հատուկ սարքի միջոցով , որից մաշկի վրա է ցողվում շաքարեղեգի հիմքով տոնային քսուք:
Վերջինս, փոխազդելով վերնամաշկի հետ՝ հաղորդում է նրան մուգ երանգներ:
Ամսեկան բաժանորդա
գրություններ
Նյութերը որոնցով աշխատում ենք Cruelty Free-են, այսինքն փորձարկված ՉԵՆ կենդանիների վրա և պատրաստված են օրգանական հումքից,
ինչպես նաև ՉԵՆ պարունակում
պարաբեններ (Paraben-free), սուլֆատներ (Sulfat-Free), գլուտեններ (Gluten-Free):
Ընտրի՜ր օրգանական արևայրուք ԱՌԱՆՑ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ:
Մի վնասեք ձեր առողջությունը վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթներով և
այլ կասկածելի ծագում ունեցող քսուքներով:
Արևայրուքի համար նախատեսված օրգանական, տոնային երանգանյութը պատրաստված է շաքարեղեգից և անվտանգ է առողջության համար:
Մեր ժամանակներում գեղեցիկ արևայրուքը արդեն շատ է կարևորվում։ Այն վերջին հարյուրամյակում անվերադարձ ներխուժել է մեր կյանք։
Ով չի ցանկանում իդեալական մարմին ունենալ։
Չէ՜ որ մենք անընդմեջ խնամում ենք մեզ, բայց միշտ ինչ որ բան պակասում է, և իհարկե դա կարող է արևայրուքը լինել:
Արևայրուքը, դա նույնպես խնամված լինելու միջոց է, Ձեր անհատականության և բնավորության արտահայտման ձև է։
Բնական, ոսկեգույն արևայրուք ընդամենը մի քանի ժամում՝
• Ցողաշիթն արագ ներծծվում է և ապահովում համաչափ ծածկույթ,
• Ստեղծում է բնական, ոսկեգույն արևայրուք ընդամենը 12 ժամում,
• Ապահովում է համաչափ արևայրուք,
• Հիալուրոնաթթվի շնորհիվ՝ ինտենսիվորեն խոնավացնում է մաշկը,
• Ունի թեթև, ամառային շոկոլադե և կոկոսի բույր,
• Անցել է մաշկաբանական փորձարկում,
• Կենդանիների վրա փորձարկված չէ,
• Միջոցը միաձուլվում է մաշկի գույնի հետ և հետքեր չի թողնում հագուստին սահմանված ժամկետներից հետո,
• Մուգ էֆֆեկտը քողարկում է մաշկի թերությունները,
• Մաշկը ողջ 5-10 օրերի ընթացքում պահպանում է անփայլ երանգը,
• Վիտամինների առկայությունը խթանում է մաշկի էլաստիկությանը և թուխ մաշկը աննկատ է դարձնում երակների աստղիկաձև արտացոլանքները, սպիերի հետքերը, վիտիլիգոյի հետքերը, ստրիանները, սագամաշկությունը և այլն,
• Էֆֆեկտիվորեն խոնավեցնում, հանգստացնում է մաշկը, փոքրացնում է արևի ճառագայթների խիստ վնասակար ազդեցությունը, բայց միևնույն ժամանակ կարող եք արևայրուք ստանալ բնական արևից, հիշելով որ օրգանական արևայրուքի նյութերը արևապաշտպան չեն և չեն պարունակում SPF։
Արդեն վաղուց գաղտնիք չէ թե ես որքան շա՜տ եմ սիրում արևայրուք և թուխ մաշկ, նույնիսկ ձմռանը սիրում եմ լինել արևայրուքով և Սան Քիսսը միակ միջոցն է ինձ համար որ, և՛ առօրյայում, և՛ նկարահանումների ժամանակ օգնության է հասնում: Ամենակարևորը ինձ արևայրուքը ինքնավստահություն է պարգևում:
Շոկոլադե բույրը, որը պատում է մարմինդ օրեր շարունակ բուրում է և բարձր տրամադրություն հաղորդում:
Ինձ համար շատ հաճելի է աշխատել հենց հիմնադրի հետ, քանի որ բարձրակարգ սպասարկում է մատուցում և հենց նրա շնորհիվ է, որ ես այսօր այսքան սիրում եմ Սան Քիսսը:
choose your service
choose your solution
full body
partial body
made for everyone
face only
թե ինչու՞ ընտրել մեզ:



